Թբիլիսիից դեպի արևմտյան որոշ ուղղություններ ուղևորափոխադրումների գների բարձրացում է սպասվում։ Մասնավորապես, Խաշուրիի ուղղությամբ տոմսի արժեքն ավելացել է 3 լարիով։
«Դիդուբե» ավտոկայանի տնօրեն Նեստոր Միքատաձեն «Բիզնեսպրեսնյուզին» հայտնել է, որ գների աճ սպասվում է նաև այլ երթուղիներում։
«Արդեն մի քանի օր է՝ Խաշուրիի ուղղությամբ գինը բարձրացել է։ Դա տեղի է ունեցել վարորդների պահանջով։ Ուղևորափոխադրողների պահանջն էր՝ 7 լարիի փոխարեն դարձնել 10 լարի։ Պարզվում է, այնտեղից եկող տրանսպորտը դեռ հունվարի սկզբից էր բարձրացրել գինը։ Դրանից հետո վարորդները դիմում էին մեր դիսպետչերին։ Նրանք պաշտոնական դիմում էլ էին ներկայացրել, բայց մենք որոշ ժամանակ ձեռնպահ էինք մնում՝ որպես փաստարկ նշելով, որ մյուս ուղղություններով գները չեն փոխվում։ Սակայն հիմա արդեն մյուսներն էլ են սկսել խոսել թանկացման մասին», — ասել է Միքատաձեն։
Տնօրենի խոսքով՝ այլ ուղղությունների վարորդներն էլ են պահանջում, բայց դեռ պաշտոնական կոլեկտիվ դիմում չկա։



