2026 թվականի հունվարի 1-ից փոխվել է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու դիմումների ներկայացման կարգը: Այսուհետ բոլոր դիմումները, դրանց ստուգումն ու քննարկումը, ինչպես նաև բնօրինակ փաստաթղթեր ներկայացնելու էլեկտրոնային գրանցումը կկատարվեն բացառապես mcs-citizenship.am էլեկտրոնային քաղաքացիության կառավարման համակարգի միջոցով: Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար կարող են դիմումը ներկայացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով, հետևել իրենց դիմումի ընթացքին, գրանցվել բնօրինակ փաստաթղթերը ներկայացնելու համար և վճարել պետական տուրքը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած անձը, եթե ունի հետևյալ հիմքից որևէ մեկը
- Ազգությամբ հայ է
- վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում
- Վերջին 2 տարում գրանցված ամուսնության մեջ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով Հայաստանի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակով զավակ կամ ծնող ունի
- 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից
- ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ
- համարվում է քաղաքացիություն չունեցող անձ
- Ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին բնակվում են Հայաստանի Հանրապետությունում
Ընտրված հիմքերին համապատասխան պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տեղեկատվությունը լրացնելուց հետո անհրաժեշտ է, առցանց եղանակով, համակարգում, իրականացնել պետական տուրքի վճարում։
Քաղաքացիության դիմումները, ստացման օրվանից 90 աշխատանքային օրվա ընթացքում, մշակվում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
Պետական տուրքը կազմում է՝
• 50 000 դրամ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,
• 150 000 դրամ՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար։
Առցանց ներկայացված Դիմումը (Հայտը) հաստատվելուց հետո լուսապատճե (սկանավորված) կցված բոլոր փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ արտերկրում ՀՀ հյուպատոսություն՝ նախապես ընտրելով այցի օրը և ժամը։
ՀՀ քաղաքացիություն ստացող ազգությամբ ոչ հայ անձը պետք է հանձնի ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ։ Հարցաթերթիկում 33 հարց է։
Եթե դիմումում թույլատրվել է որևէ անճշտություն կամ սխալ, անհրաժեշտ է տեղեկատվությունը կրկին մուտքագրել կայք, ինչպես նաև կրկին վճարել պետական տուրքը։



