Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, գործակալության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 87 օտարերկրյա քաղաքացու։
Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 87 մարդ։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։



