ԵՄ երկրները հաստատել են ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքը 2027 թվականից։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս որոշումը նշանակում է, որ ռուսական գազից հրաժարվելը կդառնա իրավաբանորեն պարտադիր ԵՄ բոլոր երկրների համար։
Որոշման համաձայն՝ ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչև 2026 թվականի վերջը, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 30-ից կհրաժարվի խողովակաշարով մատակարարվող գազից։
Սլովակիան և Հունգարիան դեմ են արտահայտվել արգելքին, չնայած Եվրոպական խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը բավարար էր որոշում կայացնելու համար։
Տեղեկատվության համար՝ Հունգարիան նախատեսում է բողոքարկել այս որոշումը Եվրոպական Միության Արդարադատության դատարանում։
Ուկրաինայի լիամասշտաբ ներխուժումից առաջ ռուսական գազի բաժինը Եվրոպական Միությունում կազմում էր ավելի քան 40 տոկոս։ 2025 թվականին ներմուծման բաժինը նվազել է մինչև 13 տոկոս։



