նորություններ 24 Հունվարի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի  որոշ գյուղական ճանապարհներ շարունակում են մնալ դժվարանցանելի

Ուժեղ քամին և առատ ձյան տեղումները զգալիորեն դժվարացրել են երթևեկությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական ճանապարհներով։ Թախչա գյուղ տանող ճանապարհը ներկայումս ամբողջությամբ փակ է։ Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա։

Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ մունիցիպալիտետում պահպանվում են բարդ եղանակային պայմաններ, ուժեղ քամին և ձյան տեղումները հանգեցրել են մի շարք գյուղական ճանապարհների դժվարանցանելիության և ժամանակավոր փակման։ Ներկայումս տեղերում աշխատում է «ՋավախԱվտո Գզա» ընկերության հատուկ տեխնիկան, որը զբաղվում է ճանապարհների ձնամաքրման աշխատանքներով։

“Առավոտյան մաքրվել են Չամդուրա և Մուրջախեթ գյուղեր տանող ճանապարհները, գիշերը՝ Աբուլ գյուղի ճանապարհը։ Ներկայումս տեխնիկան աշխատում է Թախչա գյուղ տանող ճանապարհին։ Մնացած գյուղական ճանապարհները շարունակում են մնալ դժվարանցանելի, կուտակված ձյան պատճառով դրանք նեղացել են և կարիք ունեն լայնացման”- հայտնեցին Ախալքալաքի համայնքապետարանից։

Շաբաթվա ընթացքում հատուկ տեխնիկան ճանապարհների մաքրման աշխատանքներ է իրականացրել համայնքի տարբեր գյուղերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝