նորություններ 24 Հունվարի, 2026 • Երբ կգործարկվեն Ախալքալաքի նոր ավտոբուսները

Ախալքալաքի բնակիչները քաղաքապետարանի կողմից գնված նոր ավտոբուսները, որոնք օգտագործվելու էին մունիցիպալ երթուղիներում որպես հասարակական տրանսպորտ, նկատել են քաղաքով երթևեկելիս։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ ավտոբուսների կանոնավոր շահագործումը կսկսվի առաջիկա ամիսներին, իսկ ճշգրիտ երթուղիները և ֆինանսական հարցերը կորոշի հանձնաժողովը՝ Սակրեբուլոյի հետ համատեղ։

Ախալքալաքի բնակիչները, քաղաքապետարանի կողմից ներքին քաղաքային տրանսպորտային ուղիներով փորձնական շահագործման համար գնված նոր ավտոբուսները, նկատել են քաղաքի փողոցներում։ Նրանք հետաքրքրվեցին, թե արդյոք ավտոբուսներն արդեն շահագործվում են և որ երթուղիներով են աշխատելու։

Jnews-ը, պարզաբանումներ ստանալու համար, կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ։

Քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը հայտնեց․

«Ավտոբուսները ներկայումս տեղաշարժվում են այլ գործերով։ Մենք շարունակում ենք աշխատել երթուղու և շահագործման վրա։ Նրանք առաջիկա ամիսներին կսկսեն կանոնավոր աշխատել, մենք ձեզ կտեղեկացնենք», — ասաց նա։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն անցյալ տարի 424 178 լարիով գնել է երկու ավտոբուս: Նոր մեքենաները եկել էին տարեվերջին: Տեղական իշխանությունների խոսքով, քաղաքապետարանի հանձնաժողովը՝ սակրեբուլոյի հետ համատեղ, հունվարին կորոշի ոչ միայն երթուղիների ուղղությունները, այլև դրանց շահագործման ֆինանսական հարցերը:

Ընդ որում, անցյալ տարի, 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, ավտոբուսների համար ֆինանսավորում չէր հատկացվել, ինչը պատգամավորների կողմից նկատողության արժանացավ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝