նորություններ 23 Հունվարի, 2026 • Ախալքալաքի օնլայն Կատալոգը մրցույթ է անցկացնում անվճար բաժանորդագրության համար (R)

Ախալքալաքի օնլայն Կատալոգը՝ catalog.com.ge-ին մրցույթ է անցկացնում Instagram-ում: Հաղթող բիզնեսը կստանա Կատալոգում անվճար տարեկան բաժանորդագրություն «VIP» փաթեթի շրջանակներում:

Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին

Մրցույթի մասնակիցները պետք է լինեն բիզնես-օգտատերեր, կամ օգտատերեր, որոնք մատուցում են որևէ ծառայություն:

Ի՞նչ պետք է անել մրցույթին մասնակցելու համար

• Մասնակիցը պետք է հետևի @catalog.ge-ին Instagram-ում։

• Կիսվի այս գրառմամբ իրեն Instagram-ի Stories-ում։

• Ավելացնի նաև մեկնաբանություն այդ նույն գրառմանը՝ նշելով առնվազն երեք բիզնես-հաշիվ։

Մրցույթը կամփոփվի հունվարի 27-ին։ Հաղթողը կընտրվի ռանդոմայզեր ծրագրի միջոցով

Ի՞նչ է Catalog-ը և ի՞նչ է տալիս այս հարթակին բաժանորդագրվելը

Catalog հարթակի շնորհիվ ինտերնետ օգտատերերը կարող են գտնել Ախալքալաքում իրենց անհրաժեշտ ամեն ինչ՝ ավտոսպասարկման կետեր, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, կրթական, ֆինանսական և իրավաբանական ծառայություններ, տաքսի ծառայություններ և շատ ավելին։ Դուք կարող եք նաև գտնել այն վայրերը, որտեղ Ախալքալաքում կարելի է այցելել ՝ այգիներ, եկեղեցիներ, թանգարաններ և այլ տեսարժան վայրեր։

Բիզնեսի սեփականատերերի համար սա հիանալի հնարավորություն է մեծացնելու իրենց առցանց ճանաչելիությունը և ավելացնելու հաճախորդների հոսքը։ Ձեր բիզնեսը Catalog կայքում հայտնվելով՝ հաճախորդները կկարողանան այն ավելի հաճախ գտնել, նաև անմիջապես կստանան ձեր կոնտակտային տվյալները, Instagram-ի էջերը, քարտեզի վրա գտնվելու վայրը, ձեր ծառայությունների մասին տեղեկատվություն և այլն։

Ի՞նչ է ներառում VIP փաթեթը

Catalog.com.ge-ի համար հասանելի են մի քանի բաժանորդագրական փաթեթներ

«VIP» փաթեթը ներառում է՝

• Բիզնես-քարտի հրապարակում կայքում։

• Մշտապես ձեր կատեգորիայում առաջատար դիրքերում մնալը։

• Ամսական առաջխաղացում Կատալոգի Instagram-ի և Facebook-ի էջերում Stories-ի միջոցով։

• Ամսական թարմացում՝ Կատալոգի Instagram-ի և Facebook-ի էջերում հրապարակման միջոցով։

• Ամսական մինչև 5 անվճար հայտարարություն, որոնք հրապարակվում են Կատալոգում և Jnews-ի հայտարարությունների հարթակում և առաջխաղացվում են ինչպես Կատալոգի, այնպես էլ Jnews-ի սոցիալական ցանցերի էջերով։

• Գումարած 20% զեղչ Jnews-ի բոլոր վճարովի ծառայությունների համար։

Մաղթում ենք հաջողություն

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝