Վատ եղանակային պայմանների՝ ուժեղ քամու և ձնաբքի պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղեր տանող մի քանի ճանապարհներ ժամանակավորապես փակ են։
Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ Խորենիա գյուղի բնակիչները խնդրանքով են դիմել՝ մաքրել գյուղ տանող ճանապարհը։ Ճանապարհի սպասարկման տեխնիկան արդեն տեղում աշխատում է, և ճանապարհը բաց է։
Աբուլ և Թախչա գյուղերի ճանապարհները շարունակում են փակ մնալ: Այսօր կեսօրից հետո քաղաքապետարանը մյուս գյուղերից ճանապարհների մաքրման դիմումներ չի ստացել։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօր ձյուն կտեղա, իսկ քամու ուժգնությունը կհասնի 20 կմ/ժ-ի, ինչը դժվարացնում է երթևեկությունը մունիցիպալիտետի ճանապարհներով։


