նորություններ 23 Հունվարի, 2026 • Թիվ 4 դպրոցում ստուգում է անցկացվում

Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարության Ներքին աուդիտի վարչության ներկայացուցիչները ստուգայց են անցկացնում Ախալքալաքի թիվ 4 դպրոցում՝ հարցնելով աշակերտներին, թե արդյոք նրանք անում են մաքրման աշխատանքներ դպրոցը դասերից հետո, կամ դասերի ընթացքում։ Աշակերտների և նրանց ծնողների հետ հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 21-ին և 22-ին։

Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարությունից նշեցին, որ ստուգումը շարունակվում է, բայց լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրումլ՝ նշելով, որ գործընթացը շարունակվում է, և մանրամասները դեռևս չեն հրապարակվում։

Jnews-ի տեղեկությամբ՝ Վրաստանի Կրթության նախարարության Ներքին աուդիտի վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց՝ մանդատուրների դիմումի հիման վրա առ այն, որ թիվ 4 դպրոցի աշակերտները դասասենյակներում մաքրման աշխատանքներ են իրականացնում:

Վրաստանի Կրթության նախարարության ներքին աուդիտի վարչության ներկայացուցիչները հանդիպում են աշակերտների հետ՝ նրանց ծնողների, հոգեբանի և, անհրաժեշտության դեպքում, թարգմանիչների մասնակցությամբ։ Նրանք հարցնում են երեխաներին, թե արդյոք եղել են դեպքեր, երբ նրանց հրահանգվել է մաքրել դասարանները, սրբել սեղանները ջրով, ախտահանիչ միջոցներով և այլն։

Դպրոցի վարչակազմը հրաժարվեց պատասխանել Jnews-ի հարցերին՝ բացատրելով, որ դա զուտ դպրոցի ներքին գործընթաց է։

Նշենք, որ մեր տեղեկություններով, ստուգայցն իրականացվում է Ախալքալաքի միայն մեկ դպրոցում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝