Հունվարի 22-ին, ժամը 12:30-ի դրությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում քամու ուժգնությունը հասնում է 19 կմ/ժ-ի: Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ այս ժամի դրությամբ նրանց խնդրանքով են դիմել միայն Մուրջախեթ գյուղից՝ ճանապարհը բացելու նպատակով, մյուս գյուղերից դեռևս ճանապարհների մաքրման հարցումներ չեն ստացվել: Ճանապարհների մաքրման տեխնիկան արդեն ուղարկվել է Մուրջախեթ:
Jnews-ի աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի սահման տանող գլխավոր ճանապարհը նույնպես այս պահին դժվարանցանելի է. Սուլդա գյուղի մոտ բեռնատարը լռվել է ձյան մեջ։ Սակայն Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ Թուրքիայի սահման տանող ճանապարհին երթևեկության սահմանափակումներ չկան։
Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Նինոծմինդայից դեպի Ծալկա և Թբիլիսի ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ախալքալաքից դեպի Հայաստանի սահման (Բավրայի անցակետ) ճանապարհը բաց է։ Դեպի Լարս տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։


