Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Գուդաուրի (Փոստ) — Կոբի հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է՝ ճանապարհների մաքրման աշխատանքների արդյունքում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային վարչությունը։
Ինչ վերաբերում է մյուս ուղղություններին, ապա հայտնում են, որ առատ ձյան և դժվարին եղանակային պայմանների պատճառով ճանապարհի որոշ հատվածներում մտցվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։
«Մասնավորապես, մերկասառույցի, առատ ձյան և դժվար օդերևութաբանական պայմանների պատճառով կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակված է հետևյալ ճանապարհահատվածներում՝
— Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստ) — Կոբի հատվածում,
— Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու Ախալսոփելի-Բորիտի հանգույցի հատվածում,
— Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի ավտոմայրուղու 1-106 կմ հատվածում,
— Կոդա-Ալգեթի գյուղում և Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 110-146 կմ հատվածներում,
— Նակերալայի լեռնանցքում,
— Սաչխերե-Ռաճա ճանապարհին,
— Փարցխիսի-Թեթրիծղարո ավտոմայրուղում,
— Մառնեուլի- Թեթրիծղարո -Ծալկա ավտոմայրուղում,
— Օփիթարա-Մելեսի հատվածում: Քութաիսի–Ծղալտուբո–Ցագերի–Լենտեխի–Լասդիլի մայրուղին,
— Քութայիսի–Ալփանա–Մամիսոնի մայրուղու Կորենիշի–Շովի հատվածում,
— Զուգդիդի–Ջվարի–Մեստիա–Լասդիլի ավտոճանապարհի Ջվարի–Ուշգուլի հատվածում։
Ձնահոսքի վտանգի, առատ ձյան, վատ տեսանելիության և ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է՝
— Փարվանայի լեռնանցքում,
— Բաթումի (Անգիսա)- Ախալցիխեի մայրուղու Պաքսաձե-Ուտղիսուբանի կամրջի հատվածում,
— Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Տոնեթի ճանապարհին,
— Քորշա-Շատիլի հատվածում,
— Ուշգուլի-Լասդիլի հատվածում։
«Բաթումի-Ախալցիխե մայրուղու 50-րդ կմ-ից մինչև 85-րդ կմ հատվածում թույլատրվում է երթևեկել միայն բարձրանցանելիությամբ տրանսպորտային միջոցներին։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների», — ասվում է հայտարարության մեջ։



