նորություններ 20 Հունվարի, 2026 • Լարսով երթևեկությունն արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տվյալներով՝ այս սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն էին (բուք, ձյան կուտակումներ, սահմանափակ տեսանելիություն):

«Ըստ շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության՝ Մլետա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կլինի անկանոն», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝