Վրաստանի ժողովրդական պաշտպանն ուղերձ է հղել Վրաստանի սահմանադրական դատարան՝ սահմանադրական բողոքով, որով վիճարկվում են «Հավաքների և ակցիաների մասին» Վրաստանի օրենքով հավաքի կամ ցույցի մասնակիցների համար սահմանված որոշ արգելքներ, այդ թվում՝ դեմքը դիմակով կամ ցանկացած այլ միջոցով ծածկելու համընդհանուր արգելքը։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը։
«Բացի հավաքների և ցույցերի անցկացման կարգի հետ կապված բովանդակային արգելքներից, սահմանադրական բողոքում վիճարկվում է նաև Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքով սահմանված պատասխանատվության կառուցվածքը՝ ինչպես այլընտրանք չունեցող կալանքը, այնպես էլ օրենքով սահմանված տուգանքի չափը։
Բացի այդ, սահմանադրական բողոքով վիճարկվում է Վրաստանի քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվությունը, որը նախատեսում է ազատազրկում այն հավաքի կամ ցույցի մասնակցի նկատմամբ, այդ թվում՝ անչափահասի կամ կազմակերպչի նկատմամբ, ով վարչական պատիժ կրելուց հետո կրկին կկատարի նույն արարքը», – ասվում է Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունում։



