Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 56 քաղաքացու։
ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Կիպրոսից, Մարոկկոյից, Նիգերիայից, Հայաստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից ընդհանուր թվով 56 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստանի տարածք։



