Հասարակություննորություններ 20 Հունվարի, 2026 • Տեղեկատվություն Ախալքալաքի մունիցիպալիտետի ճանապարհների վիճակի մասին

Վերջին օրերին ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհները պարբերաբար փակվել են բազմաթիվ ուղղություններով: Ինչպես հայտնում են Ախալքալաքի քաղաքապետարանից՝ ճանապարհների մաքրման տեխնիկան աշխատում է, այդ թվում՝ գիշերը: Երկու օր շարունակվող ուժեղ քամին փակել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղեր տանող գրեթե բոլոր ճանապարհները: Փակ են եղել նաև Կարծախ, Աբուլ, Օլավերդ և այլ գյուղեր տանող ճանապարհները:

Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են երկու ուղղությամբ՝ դեպի Մեծ և Փոքր Սամսար գյուղեր։ Ազավրեթ գյուղ տանող ճանապարհը փակ է։ Թախչա գյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի է։

Այս պահին ուժեղ քամիներ, ձյուն կամ ձնաբուք չկա, ինչը թույլ է տալիս ճանապարհներն ավելի երկար մնալ անցանելի վիճակում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝