Հասարակություննորություններ 19 Հունվարի, 2026 • Այսօր Խոսպիո գյուղում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն

Հունվարի 19-ին Խոսպիո գյուղում տեղի ունեցավ Ջրօրհնեքի ավանդական արարողություն, որը համախմբեց գյուղի հավատացյալ բնակիչներին։ Չնայած ցրինտ ու սառնամանիքին՝ բազմաթիվ մարդիկ պատրաստակամությամբ մասնակցեցին արարողությանը և հավատքով մտան սառցով պատված գետը։

Ջրօրհնեքի արարողությունը սկսվեց Հայր Ալեքսանդրի առաջնորդությամբ կատարված աղոթքով։ Ապա կատարվեց գետ մտնելու ծեսը․ նախ Հայր Ալեքսանդրեն երեք անգամ սուզվեց ջրում, այնուհետև հավատացյալները հերթականությամբ մտնում էին գետ և երեք անգամ սուզվում՝ Աստծո օրհնությունն ընդունելու համար։

Այս օրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում և Սուրբ Երրորդության հայտնությունը։ «Մենք օրեր առաջ տոնեցինք Հիսուսի ծնունդը, իսկ այսօր նշում ենք Նաթլիսղեբան՝ Աստվածահայտնությունը։ Սա քրիստոնեական կարևորագույն տոներից մեկն է, քանի որ հենց այս օրը տեղի է ունենում Սուրբ Երրորդության միասնության հայտնությունը», – նշեց Հայր Ալեքսանդրեն։

Մասնակիցների ընդհանուր կարծիքով՝ չնայած ցուրտ եղանակին և սառցապատ գետին, ջուրը սուզվելու պահին տաք էր զգացվում, ինչը նրանք կապում էին հավատքի, աղոթքի և օրհնության հետ։

Ջրօրհնեքի ծեսը Խոսպիո գյուղում կրում է շարունակական բնույթ։

Jnews-ը ներկայացնում է արարողությունից նկարներ։

natlisgeba.

_natlisgheba
natlisgheba_xospio
-natlisgheba

natlisgheba-
natlisgheba_

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝