Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դ.Շ.-ին, ծնված 1980 թվականին, մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու, ինչպես նաև թմրանյութեր պարունակող բույսերի ապօրինի տնկման և մշակման մեղադրանքով։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության` հետաքննության արդյունքում պարզվել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալված Դ.Շ.-ն իր ժամանակավոր բնակության վայրում հատուկ ջերմոց է ստեղծել, որտեղ նա անօրինական կերպով մեծ քանակությամբ թմրանյութեր պարունակող բույսեր է տնկել և մշակել։
«Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են հատկապես մեծ քանակությամբ չորացրած «մարիխուանա» և «կանեփ» բույս։ Առգրավվել են նաև թմրանյութերի մշակման և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։ Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ քառորդ և 265-րդ պրիմա հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։



