Հասարակություննորություններ 19 Հունվարի, 2026 • Իրավիճակը Վրաստանի ճանապարհներին

Վրաստանի ճանապարհային վաչճությունը հայտնում է՝ տեղումների և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։

Սահմանափակումներ են գործում կցորդով և կիսակցորդով տրանսպորտի համար մերկասառույցի, տեղումների և բարդ եղանակի պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ հատվածներում.

  • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում
  • Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Կոդա-Ալգեթի և Այազմա-Նինոծմինդա հատվածներում
  • Նաքերալայի լեռնանցքում
  • Սաչխերե-Ռաճա ավտոճանապարհին
  • Փարցխիսի-Թեթրիծղարո ճանապարհին
  • Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհին
  • Քութաիսի-Ծկղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի Օփիտարա-Մելե հատվածում
  • Քութաիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհի Քորենիշի-Շովի հատվածում
  • Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի Ջվարի-Ուշգուլի հատվածում։

Բոլոր տեսակի տրանսպորտի համար ձնահյուսի վտանգի, ուժեղ ձյան, վատ տեսանելիության և բքի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար հետևյալ ուղղություններով.

  • Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի հատվածում
  • Բաթումի-Ախալցիխե ճանապարհի Գոդերձի հանգստավայր — Ուտկղիսուբանի հատվածում
  • Կորշա-Շատիլի հատվածում
  • Ուշգուլի-Լասդիլի հատվածում։

Մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողունակության տրանսպորտային միջոցների համար Վազիանի-Գոմբորի-Թելավի ճանապարհի Վերոնա-Թելավի հատվածում և Բաթումի-Ախալցիխե ճանապարհի 50-րդ կմ-ից մինչև 103-րդ կմ հատվածում։
Ավտոճանապարհների մնացած բոլոր հատվածներում երթևեկությունն ազատ է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝