Հասարակություննորություններ 17 Հունվարի, 2026 • Ստուգեք Ձեր վարորդական իրավունքի կարգավիճակի և միավորների մասին տեղեկատվությունը

«Սերվիս գործակալություն» հավելվածում (Service Agency) գրանցված անձինք, հավելվածի թարմացումից հետո, այժմ կարող են ստանալ տեղեկատվություն տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կարգավիճակի և ստացած միավորների վերաբերյալ։ Տեղեկատվությունը տարածում է Սերվիս գործակալությունը։

Նրանց հաղորդմամբ՝ այս տեղեկատվությունը ստանալու համար գրանցված օգտատերը պետք է մուտք գործի վարորդական վկայականի դաշտ, որտեղ, իր անունով տրված վկայականի մյուս տվյալների հետ միասին, նշված է վարելու իրավունքի կարգավիճակը և հատկացված միավորները։

«Ովքեր չեն օգտվում հավելվածից, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է՝ ներբեռնել հավելվածը App Store-ից կամ Google Play Store-ից, մուտքագրել անձնական տվյալները, ընտրել փաստաթուղթը և անցնել տեսողական նույնականացում, ապա ավարտել գրանցման գործընթացը», – նշված է Սերվիս գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝