2025 թվականին Վրաստանում զբոսաշրջային այցերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ հասնելով պատմական առավելագույնին՝ 5 միլիոն 521 հազար 866 այցելություն, ինչը 2024 թվականի համեմատ աճել է 8.4%-ով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ազգային տուրիզմի վարչությունը։
Նրանց տվյալներով՝ անցած տարի Վրաստան է այցելել 7 միլիոն 803 հազար 239 միջազգային ճանապարհորդ, ինչը 2024-ի համեմատ 5.9%-ով ավել է։
2025 թվականին Եվրամիության երկրներից և Միացյալ Թագավորությունից նույնպես արձանագրվել է այցելությունների ռեկորդային մակարդակ՝ 499 890 այց, աճը՝ +14% 2024-ի համեմատ։
Անցած տարվա ամենամեծ աճ ունեցող երկրներն են՝
Միացյալ Թագավորություն՝ +39.1% (+12,646 այց),
Հունաստան՝ +28.2% (+7,765 այց),
Ֆրանսիա՝ +17.4% (+4,917 այց),
Իտալիա՝ +39.4% (+7,840 այց),
Իսպանիա՝ +48.6% (+7,167 այց)։
2025 թվականին Պարսից ծոցի երկրներից կատարվել է 145,513 այց (+3.4%, +4,774 այց), այդ թվում՝ Սաուդյան Արաբիա՝ +9.1% (+8,042 այց)։
Ամենամեծ աճ արձանագրած երկրներն են՝
Իսրայել՝ +91,444 այց (+29.4%),
Ադրբեջան՝ +72,793 այց (+33.2%),
Չինաստան՝ +39,312 այց (+44.4%)։
2025 թվականի առանձնահատուկ ակտիվ շրջանը եղել է չորրորդ եռամսյակը։
Սեպտեմբեր-դեկտեմբերին գրանցվել է միջազգային տուրիստական այցելությունների ռեկորդային աճ՝ 1 214 772 այց, ինչը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է +10.5%-ով։
Նույն շրջանում Վրաստան այցելել է 1 693 484 միջազգային ճանապարհորդ՝ +7.6% աճ 2024-ի չորրորդ եռամսյակի համեմատ։

