նորություններ 16 Հունվարի, 2026 • SJGC-ն շարունակում է Դադեշ գյուղի գազիֆիկացումը. գազի դեֆիցիտը վերացված է, սակագները չեն բարձրանա

Ախալքալաքի մունիցիպալիտետի գազաբաշխիչ «SJGC» ընկերությունը շարունակում է Դադեշ գյուղի գազիֆիկացման աշխատանքները։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, 2025 թվականի վերջին օրերին նկատված, բնական գազի անբավարարությունը վերացված է։ Ըստ SJGC-ի տեղեկատվության, գազի սակագնի բարձրացում չի ծրագրվում։

Մի քանի տարվա լռությունից հետո Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին նկատվում է գյուղերի գազիֆիկացման տեմպի աճ: Վերջին երկու տարիների ընթացքում վեց գյուղ գազիֆիկացվել է: Ներկայումս, մունիցիպալիտետի 64 գյուղերից 15-ն առանց գազիֆիկացման են, նրանք հիմնականում տեղակայված են մունիցիպալիտետի հարավարևմտյան մասում՝ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի երկու կողմերին:

Գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, ընկերությունն այժմ աշխատում է Դադեշ գյուղի գազիֆիկացման վրա, ավելի ճշգրիտ՝ Դադեշ, Սուլդա և Բոզալի գյուղերի գազիֆիկացման ուղղությամբ: Սակայն Սուլդայի բնակիչները հրաժարվել են մասնակցել ծրագրին՝ գազիֆիկացման արժեքը չափազանց բարձր համարելով: Մունիցիպալիտետի մյուս գյուղերի գազիֆիկացման հարցը ներկայումս չի քննարկվում:

Ըստ SJGC-ի տեղեկատվության, Դադեշ գյուղի բնակիչները պայմանավորված գումարի մեծ մասն արդեն վճարել են։ Սուլդա գյուղի գազիֆիկացումը ժամանակավորապես դադարեցվել է, չնայած այն հանգամանքին, որ Սուլդա, Բոզալի և Դադեշ գյուղերի գազիֆիկացումը նույն ծրագրի մաս է կազմում։

«Սուլդայի բնակիչները հրաժարվել են, մտածելով, որ եթե գազը հասնի Դադեշ, ապա միացումն ավելի էժան կլինի։ Սակայն նրանք սխալվում են, քանի որ մենք գլխավոր խողովակաշարը տեղադրել ենք Սուլդայի բաժանորդները հաշվի առնելով։ Կարող էինք տեղադրել 90 մմ տրամագծով խողովակ, բայց Սուլդա գյուղին գազ մատակարարելու համար տեղադրեցինք 160 մմ տրամագծով խողովակ», — նշեց SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Նա նաև ընդգծեց, որ բնական գազի գների բարձրացում չի նախատեսվում: Ախալքալաքի մունիցիպալիտետը, ներառյալ վերջերս միացված գյուղերը, ունի մոտավորապես 19,400 բաժանորդ։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները միասին ձմռանը սպառում են մոտ 20 միլիոն խորանարդ մետր բնական գազ։

Նոր տարուց առաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետում նկատվեց գազի անբավարարություն, ինչը SJGC-ն բացատրեց նախաամանորյա ժամանակահատվածում սպառման կտրուկ աճով։

«Այդ ժամանակահատվածում մենք անհրաժեշտ ճնշմամբ և ծավալով գազ չէինք ստանում։ Ճնշման նորման պետք է լիներ 7.5-8 մթնոլորտ, բայց Նոր տարուց առաջ այն իջավ մինչև 5.4 մթնոլորտ, ինչը բավարար չէր։ Հիմա մենք գազաբաշխիչ կայանից ստանում ենք 7.8 մթնոլորտ, և դա բավարար է։ Նմանատիպ գազի դեֆիցիտ այդ ժամանակահատվածում նկատվել է Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում», — բացատրեց Վրեժ Բերիկյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝