Հասարակություննորություններ 14 Հունվարի, 2026 • Իրավիճակը Վրաստանի ճանապարհներին

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-րդ և 107-րդ կմ-ների միջև ընկած հատվածը (Գուդաուրի(Փոստա)-Կոբի) մնում է խիստ վտանգավոր, ուստի այս հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս հատվածում արգելվում են նաև ճանապարհի մաքրման աշխատանքները:

Մաքրման աշխատանքները կսկսվեն, հենց որ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը վերացնի վտանգը, իսկ տրանսպորտային միջոցների երթևեկությունը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետնետում։

Ինչ վերբերում է մյուս ուղղություններին՝ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է բոլոր կենտրոնական մայրուղիներում։

Որոշակի երթևեկության սահմանափակումներ են գործում միայն բարձրալեռ շրջաններում։ Մասնավորապես, մերկասառույցի, առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով սահմանափակ է կցորդով և կիսակցորդ մեքենաների երթևեկությունը.

• Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհներին

• Նակերալա լեռնանցքում՝ Սաչխերե-Ռաճայի ճանապարհին

• Քութայիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհին, Կորենի-Շովի հատվածում

• Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհին, Ջվարի-Ուշգուլի հատվածում

Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության և բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է.

• Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին

• Բաթումի-Ախալցիխե ճանապարհ, Գոդերձի-Ութխիսուբանի հատվածում

• Քորշա-Շատիլի հատվածում

• Ուշգուլի-Լասդիլի հատվածում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝