2026 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով կիրականացվի չորս ենթակառուցվածքային նախագիծ՝ ընդհանուրը 7 396 054 լարի արժողությամբ։ Վերանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կկազմի 12,598 կմ։
Ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը շարունակում է մնալ Ախալքալաքի մունիցիպալիտետի առաջնահերթություններից մեկը։ Վերջին տարիներին մունիցիպալիտետի գրեթե բոլոր ուղղություններով կատարվել է ասֆալտապատում։ Գյուղական ճանապարհների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաաև 2026 թվականին։
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում կասֆալտապատվեն հետևյալ ճանապարհահատվածները՝
• Քարսեփ գյուղից մինչև Ազմանա գյուղ տանող ճանապարհի վերանորոգում՝ 1.725 կմ երկարությամբ, աշխատանքների մոտավոր արժեքը՝ 854,428 լարի։
• Կարտիկամ-Բուզավեթ ճանապարհի և Կարտիկամի գերեզմանատուն տանող ճանապարհի վերանորոգում՝ 4.175 կմ, ֆինանսավորման չափը՝ 1,933,569 լարի։
• Մուրջախեթ գյուղի ճանապարհի վերանորոգում՝ Խոսպիո գյուղի կողմից՝ 3.964 կմ, նախագծի արժեքը՝ 2,938,476 լարի։
• Զակ գյուղի ճանապարհի վերանորոգում, կենտրոնական մայրուղուց՝ 2.734 կմ, ֆինանսավորման չափը՝ 1,669,581 լարի։



