Հասարակություննորություններ 13 Հունվարի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են վատ եղանակի պատճառով

Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում այսօր՝ հունվարի 13-ին, սպասվում են տեղումներ։ Սակայն որոշ գյուղերում քամու պատճառով ճանապարհներն արդեն ծածկվել են ձյունով։ Մաքրման աշխատանքներ ընթանում են, բայց ոչ բոլոր ճանապարհներին։

Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ Մեծ Սամսար և Փոքր Սամսար տանող ճանապարհը ներկայումս դժվարանցանելի է, սակայն մաքրման տեխնիկան արդեն ուղարկվել է այնտեղ։

Մուրջախեթ գյուղ տանող ճանապարհն այսօր առավոտյան փակ էր, սակայն այն արդեն մաքրվել է և բաց է։

Ուժեղ քամու պատճառով Մոդեգամ և Սիրկվա գյուղեր տանող ճանապարհները դժվարանցանելի են։ Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ այս ճանապարհների մաքրման աշխատանքները կսկսվեն քամու դադարելուց հետո։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝