նորություններ 12 Հունվարի, 2026 • Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության հաղորդմամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93-107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը շարունակում է արգելված մնալ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝