Jnews-ը ներկայացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի 2026 թվականի սոցիալական փաթեթի վերաբերյալ տեղեկատվություն, որը նախատեսում է բժշկական զննումների և բուժման ֆինանսավորում, աջակցություն քաղցկեղով հիվանդ անձանց, օգնություն նորածինների ընտանիքներին, ուսանողներին և սոցիալապես խոցելի խմբերին: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար անհրաժեշտ են հատուկ փաստաթղթեր, որոնք կարելի է գտնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Թիվ 36 որոշման մեջ կամ դիմելով Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունների բաժնին:
Սոցիալական փաթեթից օգնություն ստանալու իրավունք ունեն միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված բնակիչները: Ծրագրերի մեծ մասը գործում է այն քաղաքացիների համար, ովքեր գրանցված են սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում, ունեն համապատասխան սոցիալական կարգավիճակ և ում ընտանեկան վարկանիշը կազմում է 0-ից մինչև 100 000: Սակայն, որոշ ծրագրեր հասանելի են նաև սոցիալական կարգավիճակ չունեցող քաղաքացիների համար:
Բժշկական և ախտորոշիչ հետազոտություններ
Բժշկական և ախտորոշիչ հետազոտությունների ֆինանսավորումը տրամադրվում է ըստ հետևյալ կատեգորիաների՝
• Սոցիալապես անապահով ընտանիքներ (վարկանիշը 0-ից մինչև 100 000)՝ հետազոտությունների արժեքի մինչև 50%-ը, բայց ոչ ավելի, քան տարեկան 500 լարի։
• Սահմանափակ կարողության տեր երեխաներ՝ մինչև 100%, բայց ոչ ավելի, քան տարեկան 1000 լարի։
• 18 տարեկանից փոքր երեխաներ՝ մինչև 30%, բայց ոչ ավելի, քան տարեկան 300 լարի։
• Այլ քաղաքացիներ, եթե հետազոտությունների արժեքը գերազանցում է 1200 լարին՝ մինչև 30%, բայց ոչ ավելի, քան միանվագ կերպով 1000 լարի։
Վիրաբուժական ծառայություններ
Պլանային և անհետաձգելի վիրահատությունների ֆինանսավորումը (բացառությամբ ուռուցքներ ունեցող հիվանդների) տրամադրվում է հետևյալ կերպ.
• Սոցիալապես անապահով ընտանիքներ՝ մինչև 50%, բայց ոչ ավելի, քան 1500 լարի տարեկան։
Մյուս ընտանիքները՝ վիրահատության արժեքով։
• 800-ից մինչև 1000 լարի՝ համաֆինանսավորում ծախսերի մինչև 30%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 լարի։
• 1000 լարիից ավելի՝ 30%, բայց ոչ ավելի, քան 1000 լարի։
• 5000 լարիից ավելի՝ 30%, բայց ոչ ավելի, քան 1500 լարի։
• 10000 լարիից ավելի՝ 30%, բայց ոչ ավելի, քան 2000 լարի։
Սահմանափակ կարողության տեր երեխաներ՝ վիրահատության արժեքի մինչև 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1500 լարի։
Օգնություն օնկո-պացիենտներին
Ուռուցքաբանական հիվանդների, այդ թվում՝ քիմիաթերապիա անցնողների և արյան հիվանդություններ ունեցողների համար նախատեսված է.
• Հետազոտության և բուժման համար մինչև 100% ֆինանսավորում, բայց ոչ ավելի, քան տարեկան 2500 լարի։
• Անհետաձգելի դեպքերում՝ մինչև 1000 լարի լրացուցիչ փոխհատուցում։
• Փաստաթղթերի ամբողջական փաթեթի բացակայության դեպքում՝ մինչև 600 լարի միանվագ օգնություն։
Բուժման և վերականգնողական ծախսերի ֆինանսավորում
• Սոցիալապես անապահով ընտանիքների բժշկական օգնություն՝ մինչև 50%, բայց ոչ ավելի, քան տարեկան 1500 լարի։
• Բժշկի ուղեգրով սոցիալապես անապահով ընտանիքների սպասարկում՝ մինչև տարեկան 500 լարի։
• Հաշմանդամություն, աուտիզմ, Դաունի համախտանիշ և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ՝ մինչև 100%, բայց ոչ ավելի, քան տարեկան 1500 լարի։
• 18 տարեկանից փոքր երեխաներ՝ մինչև 30%, բայց ոչ ավելի, քան տարեկան 500 լարի։
• Այլ քաղաքացիներ, որոնց ծախսերը գերազանցում են 5000 լարին՝ մինչև 2000 լարի՝ միանվագ վճարով։
Կարևոր է նշել, որ
օգնությունը հասանելի է նաև այն քաղաքացիներին, ովքեր վճարել են բժշկական ծառայությունների համար 2025 թվականի դեկտեմբերին և անցյալ տարի չեն օգտվել ծրագրից։
Դեղամիջոցներ և խնամք
• Սոցիալապես անապահով ընտանիքներ և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք՝ մինչև 50%, բայց ոչ ավելի, քան տարեկան 500 լարի։
• Սահմանափակ կարողություն ունեցող երեխաներ՝ մինչև 100%, բայց ոչ ավելի, քան տարեկան 600 լարի։
• Օնկո-պացիենտներ՝ մինչև 50%, բայց ոչ ավելի, քան տարեկան 1200 լարի։
Յուրաքանչյուր քաղաքացու դիմումի համաձայն տրամադրվում է անհրաժեշտ դեղորայքի ֆինանսավորում՝ ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով, բացառությամբ «Քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղորայքի տրամադրման պետական ծրագրում» ներառված դեղամիջոցների։
Սոցիալական և ֆինանսական օգնություն նորածինների համար
Ծնողները, միանվագ օգնության համար, իրավունք ունեն 12 ամսվա ընթացքում դիմել քաղաքապետարանի սոցիալական ծառայություն։
• առաջին երեխայի ծննդյան դեպքում՝ 500 լարի (նախկինում՝ 350 լարի).
• երկրորդ երեխայի համար՝ 600 լարի (նախկինում՝ 400 լարի).
• երրորդ երեխայի համար՝ 700 լարի.
• չորրորդ երեխայի համար՝ 800 լարի.
Չորրորդ երեխայից հետո նպաստի չափը յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ավելանում է 300 լարիով։
Միանվագ օգնություն սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 200-ից մինչև 1500 լարի։
Աջակցություն բազմազավակ ընտանիքներին (ընտանիքում չորս կամ ավելի 18 տարեկանից փոքր երեխաներ)։
Այս օգնություն ստացողը չորս կամ ավելի, 18 տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքն է, որի ծնողներից մեկը և երեխաները գրանցված են և ընտանիքի հետ բնակվում են Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Բազմազավակ ընտանիքի համար օգնության նվազագույն չափը սահմանվում է 400 լարի, իսկ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ավելացվում է 100 լարի։
Ֆինանսական օգնություն ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) համար
Սոցիալական օգնությունը, միանվագ վճարման տեսքով, կտրամադրվի Ախալքալաքի մունիցիպալիտետում ժամանակավորապես գրանցված և փաստացի բնակվող ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ): Օգնության չափը որոշում է մունիցիպալիտետի քաղաքապետը (մինչև 300 լարի)՝ Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության զեկույցի հիման վրա:
Ֆինանսական օգնություն մոր և(կամ) հոր կորստի պատճառով որբացած երեխաներին
18 տարեկանից փոքր երեխաներին, որոնք որբացել են իրենց ծնողների կորստի պատճառով, ինչպես նաև ծնողների կողմից լքված յուրաքանչյուր որբ երեխայի կտրամադրվի 800 լարի միանվագ նպաստ:
18 տարեկանից փոքր երեխաներին, որոնք կորցրել են իրենց մորը կամ հորը (միակողմանի ծնողազուրկներ), կտրամադրվի 400 լարի միանվագ նպաստ, այն կստանա յուրաքանչյուր երեխա:
Ֆինանսական օգնություն սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար
Ծանր հաշմանդամություն ունեցող անձանց համար Ախալքալաքի փաթեթը նախատեսում է 300 լարի միանվագ սոցիալական օգնության վճարում:
Ֆինանսական օգնություն սահմանափակ կարողություն ունեցող երեխաներին
Սահմանափակ կարողություն ունեցող երեխաները մունիցիպալ բյուջեից կստանան 500 լարիի չափով միանվագ սոցիալական օգնություն:
Բնակության տարածքով ապահովման օգնություն
Մշտական, որոշակի բնակության վայր չունեցող շահառուներին, ովքեր ստիպված են ապրել բաց երկնքի տակ, ոչ մարդկային պայմաններում կամ բնակության համար ոչ պիտանի այլ վայրում, կտրամադրվի ժամանակավոր կացարան կամ վարձավճար: Վարձակալված բնակելի տարածքի դեպքում ամսական վարձավճարը սահմանվում է ոչ ավելի, քան 200 լարի:
Երիկամային անբավարարություն ունեցող անձանց սոցիալական օգնություն
Երիկամային անբավարարություն ունեցող և մշտական հեմոդիալիզ կամ պերիտոնեալ դիալիզ անցնող շահառուները միանվագ կստանան 2000 (երկու հազար) լարի սոցիալական օգնություն:
100 տարեկանից բարձր քաղաքացիները կստանան 500 լարի:
Խնամքի կարիք ունեցող հիվանդները կստանան մինչև 500 լարի:
Դրամական և(կամ) ոչ դրամական (նյութական) օգնության ծրագիր՝ կապված հատուկ առիթների և նշանակալի օրերի հետ
Ծրագրի շահառուները հասարակության մեջ աչքի ընկնող և հարգված անձինք են, պատերազմի և աշխատանքի վետերաններ, թոշակառուներ, 100 տարեկան և բարձր անձինք, բազմազավակ մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն: Սոցիալական խմբերի ընտրությունը և դրամական վճարման չափը (50-1500 լարի) և(կամ) նյութական օգնության ցանկը սահմանվում է մունիցիպալիտետի քաղաքապետի կողմից:
Ֆինանսական օգնություն ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար
Ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքներիը իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար կստանան օգնություն, եթե վնասված է իրենց բնակելի տարածքը, կամ տունը/բնակարանը բնակելիության համար անպիտանի է կամ վթարային է: Այս ենթածրագրից ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքները կստանան ոչ ավելի, քան 1500 լարի:
Միանվագ սոցիալական օգնություն՝ բնակելի և ոչ բնակելի տարածքներում հրդեհի (բացառությամբ դիտավորյալ հրդեհների) պատճառած վնասի փոխհատուցման համար
Հաշվի առնելով Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում գտնվող հողամասում տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասը ընթացիկ և նախորդ տարիներին, շահառուին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն հետևյալ չափով.
ա) Բնակելի տարածքների վնասման դեպքում՝ ոչ ավելի, քան 2000 լարի.
բ) Ոչ բնակելի տարածքների վնասման դեպքում՝ ոչ ավելի, քան 500 լարի:
Վճարովի կրթության ֆինանսավորում
Ֆինանսավորումը տրամադրվում է միայն հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին (բակալավրի աստիճանների և այսպես կոչված «1+4» ծրագրի համար) և հավատարմագրված քոլեջներին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում: Ֆինանսավորման չափը կազմում է մինչև 1125 լարի, որը չի գերազանցում տարեկան ուսման վարձի 50%-ը: Օգնությունը տրամադրվում է օրացուցային տարին մեկ անգամ, մեկ ուսումնական տարվա համար, այն ուսանողին (մինչև 27 տարեկան), որը չի մասնակցում այլ պետական ծրագրերին, չի ստացել պետական դրամաշնորհ և համապատասխանում է հետևյալ չափանիշներից մեկին.
ա) Մորից կամ հորից որբացած, կերակրողին կորցրած ուսանող/ուսանողներ.
բ) Սահմանափակ կարողության կարգավիճակ ունեցող անձ՝ ուսանող (ակնհայտորեն, զգալիորեն արտահայտված աստիճանով)․
գ) Բազմազավակ ընտանիքների ուսանողները (4 կամ ավելի երեխա, որոնք 27 տարեկանից փոքր են), ընտանիքից կֆինանսավորվի մեկ ուսանող.
դ) Սոցիալապես խոցելի ընտանիքների միասնական տվյալների բազայում գրանցված, սոցիալապես խոցելի ընտանիքի ուսանող, որի ընտանիքի ներկայիս վարկանիշը 0-ից մինչև 100 000 է ներառյալ։ Այս ընտանիքից մեկ ուսանող կստանա ֆինանսավորում.
դ) Երեք կամ ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներ (յուրաքանչյուր ընտանիքից մեկ ուսանող կստանա ֆինանսավորում).
ե) Եթե ուսանողի ծնողներից մեկը սահմանափակ կարողության տեր է (դա հստակ նշված է ուսանողի կարգավիճակում), ֆինանսավորում կտրամադրվի այդ ընտանիքից մեկ ուսանողի.
է) Միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ուսանող (անկախ տարիքից):
Ոչ մայր, ոչ հայր ունեցող որբ ուսանողին կտրամադրվի ուսման վարձի 50%-ի չափով ֆինանսավորում, բայց ոչ ավելի, քան 2000 լարի: Եթե ընտանիքում կա մեկից ավելի ուսանող, ապա յուրաքանչյուր հաջորդ ուսանողին կտրամադրվի ֆինանսավորում 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1125 լարի:
Օգնություն պատերազմի վետերանների հուղարկավորության ծախսերի համար
Մունիցիպալ բյուջեն, հայրենիքը պաշտպանելիս զոհվածների և պատերազմից հետո զոհված վետերանների հուղարկավորության ծառայությունների համար կփոխհատուցի 1000 լարի։
Հուղարկավորության ծախսերի համար օգնություն առանց խնամքի մնացած անձի մահվան դեպքում
Առանց խնամքի մնացած յուրաքանչյուր մահացած անձի հուղարկավորության համար կհատկացվի ոչ ավելի, քան 1000 լարի։
Ոչ առևտրային (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձ հանդիսացող երաժշտական և գեղարվեստի դպրոցների աշակերտների կրթության ֆինանսավորում
Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում գրանցված և Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում փաստացի բնակվող աշակերտների հետևյալ կատեգորիաները կֆինանսավորվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից ոչ առևտրային (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձ հանդիսացող երաժշտական դպրոցներում ուսման արժեքի 100%-ով։
Ֆինանսական օգնություն ռազմական գործողությունների ժամանակ և իրավապահ մարմիններում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների ընտանիքներին
Ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների ժամանակ և իրավապահ մարմիններում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների ընտանիքներին միանվագ օգնության տրամադրում: Օգնություն է տրամադրվում ռազմական գործողությունների ժամանակ և իրավապահ մարմիններում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների ընտանիքի անդամներին (անգործունակ ծնողներ, կրկին անգամ ընտանիք չկազմած ամուսին, անչափահաս (18 տարեկանից փոքր) երեխաներ և ընտանիքի այլ անգործունակ անդամներ): Ծրագրից օգտվող ընտանիքներին օգնություն տրամադրելու, տրամադրվող գումարի ժամկետների և չափի (ոչ ավելի, քան 1000 (հազար) լարի) վերաբերյալ որոշումը կայացնում է մունիցիպալիտետի քաղաքապետը:
Ավաստինի և Վիզքյուի ներարկումների ֆինանսավորում
Աչքի խնդիրներ ունեցող յուրաքանչյուր գրանցված և Ախալքալաքի մունիցիպալիտետում փաստացի բնակվող, օգնություն ստացողին կտրամադրվի մինչև երկու ներարկման օգնություն ոչ ավելի, քան 1200 լարիի չափով։
հատուկ դեպքեր
Այս կանոնակարգով չնախատեսված դեպքերում (վթար, բնական աղետ և այլն) և անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի անհատական վարչական ակտի՝ հրամանի հիմքով կարող է հատկացվել միանվագ դրամական օգնություն և բժշկական ծառայությունների ֆինանսավորում/համաֆինանսավորում՝ չգերազանցելով 3000 (երեք հազար) լարի գումարը, անկախ վերոնշյալ ծրագրից օգտվելու հանգամանքից։
Կանոնակարգում փոփոխություններն ու լրացումները կատարում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Սոցիալական փաթեթն իրականացվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի առողջապահության և սոցիալական ապահովության ծառայության միջոցով։



