Հասարակություննորություններ 8 Հունվարի, 2026 • Արծաթի գները ռեկորդային բարձրացել են

Արծաթի գինը համաշխարհային բորսաներում հասել է նոր պատմական առավելագույնի։ Այժմ 1 ունցիայի գինը կազմում է գրեթե 80 դոլար։

Հարկ է նշել, որ արծաթի գինը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ է բարձրացել, քան ոսկու։ Անցյալ տարի արծաթը գրանցեց աննախադեպ՝ 160% աճ, մինչդեռ ոսկու գինը բարձրացավ 68.8%-ով։

Հետաքրքիր է տեսնել, թե ո՞ր երկիրն ունի թանկարժեք մետաղի, մասնավորապես՝ արծաթի ամենամեծ պաշարները: Visual Capitalist-ի տվյալներով՝ Պերուն ունի արծաթի ամենամեծ պաշարներն աշխարհում:

Այն կազմում է աշխարհի մատակարարման գրեթե 22%-ը, ինչը երկրին տալիս է արծաթի շուկայում եզակի ռազմավարական դիրք։

Ինչ վերաբերում է աշխարհի 10 երկրներին, որոնք ունեն արծաթի ամենամեծ պաշարները, ապա ցանկն այսպիսին է.

Պերու՝ 140,000 տոննա, համաշխարհային մատակարարման 21.9%-ը։

Ավստրալիա՝ 94,000 տոննա, համաշխարհային մատակարարման 14.7%-ը։

Ռուսաստան՝ 92,000 տոննա, համաշխարհային մատակարարումների 14.4%-ը։

Չինաստան՝ 70,000 տոննա, համաշխարհային մատակարարումների 10.9%-ը։

Լեհաստան՝ 61,000 տոննա, համաշխարհային մատակարարումների 9.5%-ը։

Մեքսիկա՝ 37,000 տոննա, համաշխարհային մատակարարման 5.8%-ը։

Չիլի՝ 26,000 տոննա, համաշխարհային մատակարարման 4.1%-ը։

ԱՄՆ՝ 23,000 տոննա, համաշխարհային պաշարների 3.6%-ը։

Բոլիվիա՝ 22,000 տոննա, համաշխարհային մատակարարման 3.4%-ը։

Հնդկաստան՝ 8000 տոննա, համաշխարհային պաշարների 1.3%-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝