նորություններ 5 Հունվարի, 2026 • Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր՝ հունվարի 5-ի երեկոյան Ջավախքի գրեթե բոլոր գործող եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին:

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝