նորություններ 3 Հունվարի, 2026 • Վրաստանում հետաձգել են միկրոավտոբուսներին վերաբերող կարգավորումը

Վրաստանում միկրոավտոբուսներին վերաբերող կարգավորումը կրկին հետաձգվել է։ Միկրոավտոբուսները կշարունակեն ուղևորներ տեղափոխել երկար տարածություններով ամբողջ 2026 թվականի ընթացքում։

Հատկանշական է, որ արգելքը պետք է ուժի մեջ մտներ հունվարի 1-ից, սակայն «Օրենսդրական տեղեկագրում» հրապարակված փաստաթղթում նշված է, որ միկրոավտոբուսներին վերաբերող կանոններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունիսի 1-ից։

Հիշեցնենք, որ միջքաղաքային տրանսպորտին վերաբերող մի քանի նոր կանոնակարգ հաստատվել է 2024 թվականին, և նախատեսվում էր փուլ առ փուլ ներդնել 2025 թվականից։ Կանոնակարգերի թվում էր մի փոփոխություն, որի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 1-ից միկրոավտոբուսներով երկար տարածություններով ուղևորափոխադրումներ այլևս չէին լինելու։ Սակայն, 2025 թվականի մայիսի 30-ի որոշմամբ, այս սահմանափակման ուժի մեջ մտնելը հետաձգվեց մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ այժմ՝ մինչև 2027 թվականը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝