նորություններ 31 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ամանորյա ֆինանսական օգնություն է տրամադրում

Նոր տարվա նախօրեին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը տոնական ֆինանսական օգնություն է տրամադրում քաղաքացիների հինգ կատեգորիայի՝ ընդհանուր առմամբ մոտ 76 000 լարիի չափով: Վճարումները կկատարվեն անկախ նրանից, թե դիմորդները մասնակցում են այլ սոցիալական ծրագրերի, թե ոչ:

Մասնավորապես, օգնություն կտրամադրվի հետևյալ կատեգորիաների անձանց.

100 տարեկանից բարձր տարեցները՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում երկու հոգի են, կստանան 500-ական լարի։

Փախստականները՝ 34 հոգի, կստանան 100-ական լարի։

Միակողմանի զնողազուրկները՝ մունիցիպալիտետում կա նման 90 ընտանիք, 124 երեխա, կստանան 300-ական լարի։

Երկկողմանի զնողազուրկները՝ մունիցիպալիտետում կա մեկ երեխա, կստանա 1000 լարի։

18 տարեկանից փոքր սահմանափակ կարողություն ունեցող երեխաները՝ 113 հոգի, կստանան 300-ական լարի։

Այս տարի առաջին անգամ քաղաքապետարանն օգնություն է տրամադրում դիմումների հիման վրա, այլ ոչ թե ըստ Ախալքալաքի սոցիալական ապահովության գործակալության ցուցակների։

«Ամեն տարի մենք օգնություն ենք տրամադրել սոցիալական ապահովության ցուցակների հիման վրա։ Այս տարի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, մենք չենք կարող օգտագործել նրանց տվյալներն առանց նրանց իմացության։ Մենք մարդկանց տեղեկացրել ենք լիազոր ներկայացուցիչների, հեռուստատեսության և մեր սոցիալական ցանցերի միջոցով», — ասաց քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության վարչության ղեկավար Անահիտ Յորդանյանը։

Դիմողները այս օգնությունը կստանան անկախ նրանից, թե օգտվել են որևէ սոցիալական ծրագրից, թե ոչ: Ախալքալաքի մունիցիպալիտետն այս նպատակով հատկացնում է մոտավորապես 76 000 լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝