նորություններ 31 Դեկտեմբերի, 2025 • Lineup մշակույթի կենտրոնն ամփոփեց անցնող տարին

Դեկտեմբերի 30-ին Ախալքալաքի Lineup մշակույթի կենտրոնում կայացավ տարեվերջյան ամփոփիչ հաշվետու համերգ, որի ժամանակ լավագույնները պարգևատրվեցին։

Միջոցառմանը մասնակցել է Կենտրոնի բոլոր 13 խմբերը․ երգ, պար և բեմադրություն, հատկանշական է, որ բեմադրութոյւններն առաջին անգամ էին ներկայացվում հանդիսատեսի դատին։ Նմանատիպ միջոցառում արդեն երկրորդ տարին է ացնակցում Ախալքալաքի Lineup մշակույթի կենտրոնում։

Երեխաները պարգևատրվեցին կարմիր և կապույտ դիպլոմներով, ինչպես նաև խրախուսական նվերներով։ Իսկ ձմեռ պապը նվերներ բաժանեց Կենտրոնի սաներին։

Հաշվետու համերգին ներկան էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլի նախագահն ու փոխնախագահը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, ինչպես նաև կենտրոնի սաների ծնողներն ու այլք։

Նրանք, ովքեր Lineup մշակույթի կենտրոն են հաճախել և երեք տարվա ընթացքում ստացել են բարձր միավորներ պարգևատրվեցին կարմիր դիպլոմներով, իսկ նրանք, ովքեր համեմատաբար ցածր միավորներ են ստացել՝ կապույտ։ Պարգևատրվեցին նաև Դիլիսկայի և Գոմանի պարախմբերը։

«Ապագայում՝ 2026-ին ծրագրում ենք մասնակցել ավելի շատ եվրոպական ծրագրերի և նպատակ ունենք Ջավախքում միջազգային փառատոններ կազմակերպել, որպեսզի դրսի խմբերը ճանաչեն մեզ, որպեսզի իմանան, որ Ջավախքում կա մշակույթ, կա արվեստ»,- ասաց Կենտրոնի հիմնադիր եւ պարուսույց Ռադիկ Եզոյանը։

Կենտրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնում սաների ծնողներին, մունիցիպալիտետի ղեկավարությանը և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին միջոցառմանը ներկա գտնվելու և իրենց աջակցելու համար։

kakachner
poqrery
zuygerov
nazanq-
tatron
nazanq
dholist
hyurery
handisa
mrcanakner
kazmakerpichner
mrcanaka
nviratvutyun

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝