Այսօր առավոտից վատ եղանակը վնասել է արևմտյան Վրաստանի բարձր և ցածր լարման էլեկտրացանցերը: Հաղորդագրության համաձայն՝ այս պահին «Էներգո-Պրո Ջորջիա»-ի տեխնիկական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Իրավիճակը հատկապես բարդ է Իմերեթի և Սամեգրելո շրջաններում:
Երկաթուղու էլեկտրամատակարարումը խափանվել է: Վերոնշյալ պատճառով Քութաիսիի մոտ ուղևորատար գնացքը կանգ է առել: Նշված հատվածի էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներ են տարվում:



