Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը տեղեկություն է տարածում ճանապարհներին առկա իրավիճակի մասին։
Վարչության տվյալներով, ձյան անընդմեջ տեղումների և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, ճանապարհների առանձին հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։
Ձյան անընդմեջ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է հետևյալ հատվածներում.
- Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհի 133 կմ-162 կմ (Սուրամի տրանսպորտային հանգույց-Բորիթի) հատվածում,
- Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոմոբիլային ճանապարհի 93 կմ-107 կմ (Գուդաուրի(փոստ)-Կոբի) հատվածում,
- Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմոբիլային ճանապարհի 10 կմ-104 կմ հատվածում,
- Ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոն ավտոմոբիլային ճանապարհի 1 կմ-106 կմ հատվածում,
- Ախալքալաքի-Կարծախի ավտոմոբիլային ճանապարհին,
- Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհին,
- Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 110 կմ-146 կմ հատվածում,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 30 կմ-70 կմ (Ջվարի-Խաիշի) հատվածում։
Ձնահյուսի վտանգի, ուժեղ ձյան տեղումների, վատ տեսանելիության, բքի և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է հետևյալ հատվածներում.
- Ներպետական նշանակության Բաթումի-Ախալցիխե ճանապարհի 103 կմ-118 կմ (Գոդերձիի առողջարան-Ուտկիսուբանի) հատվածում,
- Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհի 39 կմ-72 կմ հատվածում,
- Սաչխերե-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոմոբիլային ճանապարհին,
- Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94 կմ-110 կմ (Փարավանայի լեռնանցք) հատվածում,
- Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 53 կմ-106 կմ (Կորշա-Շաթիլի) հատվածում,
- Նիչբիսի-Դիդգորի-Մեծ Թոնեթի ավտոմոբիլային ճանապարհին,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 185 կմ-190 կմ (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում։
Առատ ձյան պատճառով ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոն ճանապարհի 1 կմ-106 կմ հատվածում, Ալփանա-Ցագերի ճանապարհի 0 կմ-22 կմ հատվածում, Քութաիսի -Ծկղալտուբո-Ցագերի-Լենթեխի-Լասդիլի ճանապարհի 89 կմ-125 կմ հատվածում, Քութաիսի-Ծկղալտուբո-Ցագերի-Լենթեխի-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 42 կմ-125 կմ հատվածում, Բաթումի-Ախալցիխե ավտոմոբիլային ճանապարհի 50 կմ-103 կմ հատվածում թույլատրվում է միայն բարձր անցանելիության ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոմոբիլային ճանապարհի 71 կմ-184 կմ հատվածում թեթև ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է սայթաքումը կանխող շղթաներով։ Ճանապարհների մնացած հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։



