Բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք, մերկասառույց, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94-110 կմ (Փարավանայի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ճանապարհի նույն՝ 110 կմ-146 կմ հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը սահմանափակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
Ճանապարհի կմ1-կմ94 (Կոդա-Այազմա) հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։



