Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացատրություններով։
Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչները տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։
Ֆիլիպովկա, կամ փոքր Կարծախ։ Գյուղը բաժանված է եղել երկու մասի, մի մասում ապրել են Կարծախ գյուղից եկածները, իսկ մյուս մասում մալականները։ Ֆիլիպ Մախարաձեի շնորհիվ գյուղը անվանել են Ֆիլիպովկա։ Կա վարկած որ գյուղը կոչվել է «Կաի ծղալի» անունով, վրացերենից թարգմանաբար լավ ջուր։
Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։
Jnews-ն այս կիրակի ներկայացնում է ընդամենը 1 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Մինչ այս Jnews-ը հրապարակել է 60 գյուղի անվանման մասին տեղեկություն 6 մասերով (դրանք կարող եք գտնել այս նյութում): Գյուղի բնակիչները տեղեկություն չեն տրամադրել Բուռնաշեթ և Թոթխամ գյուղերի անվանումների մասին:
Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել։
Նկարում Թախչա գյուղն է
- Գյուղանուններ․ Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 1)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 2)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 3)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 4)Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 5)
- Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 6)



