Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ախալքալաք-Կարծախի և Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային մայրուղիները դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերից ժամանակավորապես փակվել էին կցորդներով և կիսակցորդներով մեքենաների համար։ Սակայն, դեկտեմբերի 28-ի կեսօրից հետո սահմանափակումները վերացվեցին, և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներն այժմ ազատորեն կարող են երթևեկել այդ ճանապարհներով։
Ճանապարհային դեպարտամենտը այս տեղեկատվությունը հրապարակել է իր պաշտոնական Facebook էջին։


