նորություններ 26 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքում վառվեցին Նոր տարվա լույսերը

Ախալքալաքի գլխավոր ամանորյա տոնակատարությունը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի կառավարության, Վրաստանի մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» կազմակերպության աջակցությամբ։

Տոնական ծրագիրը սկսվեց ժամը 15:00-ին տեղական ժողովրդական համույթների համերգով: Այնուհետև Ձմեռ պապը տոնակատարությանը ներկա երեխաներին ամանորյա նվերներ հանձնեց։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քաղաքի գլխավոր տոնածառի լուսավառման հանդիսավոր արարողությունը։

Ժամը 18:00-ին տեղի ունեցավ գալա համերգ՝ վրացական փոփ աստղերի մասնակցությամբ: Բեմում ելույթ ունեցան «Շվիդկացան», «Հերիոն», Դաթո Իլուրիձեի բենդը, «Գուֆի Լենդը» և Նիկա Ծուլուկիձեն։

Ամանորյա տոնակատարությունն ավարտվեց տոնական հրավառությամբ։

DSC_9974DSC_9799DSC_9673DSC_9518DSC_9803DSC_9833

DSC_9889DSC_9588DSC_9499DSC_9965DSC_9924

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝