նորություններ 26 Դեկտեմբերի, 2025 • Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանստպորտի երթևեկությունը

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին հայտարարել է ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի մայրուղու (Գուդաուրի -Կոբի) 93-107 կմ հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է», – ասվում է տեղեկատվության մեջ։

Նշված հատվածում սահմանափակումը մտցվել է բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝