նորություններ 25 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատեց 2026 թվականի բյուջեն

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին մունիցիպալիտետի հիմնական ֆինանսական փաստաթուղթը՝ 2026 թվականի բյուջեն։ Այն կազմում է 33 450 100 լարի։

Բյուջեն հաստատվեց հաշվի առնելով երեք դիտողությունը, որոնց համար նախագիծը նոյեմբերի 15-ին, լրամշակման նպատակով, վերադարձվել էր քաղաքապետարան։ Այս փոփոխությունները կատարելուց հետո պատգամավորները երեկվա սակրեբուլոյի նիստում բյուջեն ընդունեցին։

Ախալքալաքի մունիցիպալիտետի 2026 թվականի ընդհանուր բյուջեն կազմում է 33 450 100 լարի, չհաշված լրացուցիչ ֆինանսական մուտքերը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանի խոսքով, բյուջեի եկամտային ու ծախսային մասերը լիովին հավասարակշռված են։

«2026 թվականին մենք նաև խնայողություններ կունենանք, որոնք նախատեսում ենք օգտագործել բյուջետային փոփոխություններ կատարելով», — նշեց Կարեն Մերգելյանը։

Ախալքալաքի մունիցիպալ բյուջեն 2026 թվականին աճել է ավելի քան 4 միլիոն լարիով։ Համեմատության համար, 2025 թվականին այն կազմում էր 29 386 200 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝