Հանրային առողջության կենտրոնի վիճակագրության համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է տուբերկուլոզի և C հեպատիտի մեկական դեպք։
Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ մունիցիպալիտետում կա C հեպատիտի մեկ դեպք։ Անցյալ տարի նման դեպքեր չեն գրանցվել։
Ախալքալաքի ՀԱԿ-ի աշխատակիցները ստանում են C հեպատիտի թեստեր և դրանք անցկացնում են ինչպես Ախալքալաքում, այնպես էլ գյուղերում: Եթե հայտնաբերվում է C հեպատիտ, հիվանդն ուղարկվում է Ախալցիխե՝ արյան անալիզ անցկացնելու, իսկ եթե այն հաստատվում է, ապա անձն ուղղորդվում է Թբիլիսի՝ բուժման նպատակով:
Հեպատիտ C-ն լյարդի վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է հեպատիտ C վիրուսով (HCV), որը փոխանցվում է արյան միջոցով և հաճախ ասիմպտոմատիկ է՝ մինչև լուրջ բարդությունների զարգացումը, ինչպիսիք են ցիռոզը կամ լյարդի քաղցկեղը։ Այն կարող է լինել սուր (կարճատև) կամ քրոնիկ (երկարատև)։ Ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցները կարող են լիովին բուժել դեպքերի 95%-ից ավելին, սակայն բուժման հասանելիությունը մնում է մարտահրավեր։
Ախալքալաքի մունիցիպալիտետում հայտնաբերվել է նաև տուբերկուլոզի մեկ դեպք։ Այսպիսով, տուբերկուլոզի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 12-ի, ներառյալ նախկինում գրանցված 11 դեպքերը։
Տուբերկուլյոզը քրոնիկ վարակ է, որի հարուցիչը բակտերիաներն են: Հիվանդության դեպքում ամենից հաճախ տուժում են շնչառական օրգանները, բացի այդ, հանդիպում է ոսկրերի և հոդերի, միզասեռական օրգանների, աչքերի և ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլյոզ:
Տուբերկուլյոզի վարակի աղբյուրը հիվանդ մարդիկ են, ամենից հաճախ վարակը տեղի է ունենում բաց ձևով թոքային տուբերկուլյոզով հիվանդների հետ շփումից, երբ տուբերկուլյոզի բակտերիաները արտազատվում են խորխի հետ միասին: Այս դեպքում իրացվում է վարակի շնչառական ճանապարհը` ցրված բակտերիաներով լի օդի ներշնչումը։ Միկրոբակտերիաների ակտիվ արտազատությամբ և ընդգծված հազով հիվանդն ունակ է մեկ տարվա ընթացքում վարակել մեկ տասնյակից ավելի մարդկանց։



