նորություններ 24 Դեկտեմբերի, 2025 • ԱՄՆ-ն Վրաստանի ՊՆ-ին կտրամադրի 10,5 մլն դոլարի դրամաշնորհ

ԱՄՆ կառավարությունը Վրաստանի պաշտպանության նախարարությանը կհատկացնի 10,431,459.90 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրում է Վրաստանի կառավարության որոշումը՝ ԱՄՆ կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացված դրամաշնորհները հաստատելու մասին։

«1. Վրաստանի կառավարության 2015 թվականի հուլիսի 1-ի «Վրաստանում օտարերկրյա օգնության համակարգման և Վրաստանի նախարարությունների կողմից դրամաշնորհների տրամադրման կանոնների հաստատման մասին» թիվ 238 որոշման համաձայն՝ հաստատվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության որոշումը՝ դրամաշնորհների (PB-B-WFK, DT-B-WAZ, PB-B-WFJ, DT-BWBC և DT-B-WBA) շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարությանն ապրանքների (ընդհանուր 10,431,459.90 ԱՄՆ դոլար արժողությամբ) փոխանցման վերաբերյալ։

2. «Դրամաշնորհների մասին» Վրաստանի օրենքի 4-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը լիազորվում է ստանալ կապի սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք նշված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը հատկացված դրամաշնորհներում, ինչպես նախատեսված է այս հրամանագրի 1-ին կետում», – ասվում է Իրակլի Կոբախիձեի կողմից ստորագրված հրամանագրում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝