2025 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 18-ը Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղական բյուջեի միջոցներով հայտարարվել է 103 մրցույթ։ Աակարկումներից հետո խնայողությունը կազմում է 1 303 852.5 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գնումների ծառայության կողմից հայտարարված 103 մրցույթներից երեքն ընդհատվել են, 13-ը չի կայացել, 14-ի դեպքում հաղթող ընկերություններն որակազրկվել են, իսկ մնացածը կայացել են։
Հաղթած մրցույթներում, բացի յոթից, սկզբնական գինը նվազեցվել է։ Այս յոթից հինգը վերաբերում էին գյուղական և քաղաքային ճանապարհների վերականգնմանը։ Բոլորը շահել է «ՋավախԱվտոԳզա» ՍՊԸ-ն։ Մեկ մրցույթ հայտարարվել է շինարարական տեխնիկայի վարձակալության համար, և մյուսը՝ հեռուստաընկերության համար, որը շահել է տեղական ATV-12 հեռուստաալիքը։ Մնացած բոլոր դեպքերում նախնական գինը մրցույթի սակարկումների ընթացքում նվազեցվել է։
Էլեկտրոնային գնումների սկզբունքն է ապահովել թափանցիկ մրցակցություն՝ աշխատանքները հնարավորինս ցածր գնով իրականացնելու համար: Մունիցիպալիտետը հայտարարում է մրցույթներ աշխատանքների իրականացման, ծառայությունների և ապրանքների գնումների համար: Այնուհետև անցկացվում է սակարկություն, և ամենացածր գին առաջարկող ընկերությունը ստանում է այն իրականացնելու իրավունք: Հաղթողը ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը և ստորագրվում է պայմանագիրը: Եթե ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում, ընկերությունը կամ ձեռնարկատերը կարող են որակազրկվել:
Խնայողությունը համարվում է մունիցիպալիտետի կողմից առաջարկվող գումարի և հաղթող մասնակցի կողմից առաջարկվող գումարի միջև եղած տարբերությունը:
2025 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր, ըստ Պետական գնումների կայքի, Ախալքալաքի մունիցիպալիտետը խնայել է 1 303 852.5 լարի:
Ամենամեծ խնայողությունը գրանցվել է նախագծային և նախահաշվային փաստաթղթերի պատրաստման մրցույթում՝ 149 500 լարի: Սկզբնական գումարը կազմել է 250 000 լարի, մրցույթը շահել է «Թբիլ Գազ Պրոյեկտ» ՍՊԸ-ն առաջարկելով 100 500 լարի: Այսպիսով խնայողությունը կազմում է 59.8%:
Եվս 140 000 լարի խնայողություն է գրանցվել շինարարության և վերանորոգման վերահսկողության մրցույթում: Հաղթող է ճանաչվել «Խրիզոլիտը», որն առաջարկել է 460 000 լարի՝ նախնական 600 000 լարի առաջարկի դիմաց: Այսպիսով, խնայողությունը կազմել է 23.3%:
Կենտրոնական զբոսայգու դիմացի մարզադահլիճի կառուցման մրցույթը խնայողությունների առումով երրորդ տեղում է՝ 94 690 լարի: 1 324 005 լարի նախնական առաջարկի դեպքում նախագիծը 1 229 315 լարիով շահել է «EMK Group»-ը։ Այսպիսով խնայողությունը կազմում է 7.2%:
Տուրցխ գյուղի ներքին ճանապարհների վերականգնման մրցույթում քաղաքապետարանը խնայեց 77,692 լարի: 1 874 692 լարի նախնական առաջարկի դիմաց, մրցույթը 1 797 000 լարի առաջարկով հաղթել է «ՋավախԱվտոԳզա»-ն։ Այսպիսով խնայողությունը կազմում է 4.1%:
Վարևան գյուղի ծիսական տան վերականգնման մրցույթում խնայվել է 69 945 լարի: 574 525 լարի առաջարկվող նախնական գումարի դեպքում, 504,580 լարիով հաղթել է «Օվալ» ՍՊԸ-ն: Այսպիսով, խնայողությունը կազմել է 12.2%:
Կարծախ գյուղի ծիսական տան վերանորոգման նախնական գինը 486 082 լարի էր: EMK Group-ը մրցույթը հաղթել է 442 723 լարի գնային առաջարկով, խնայողությունը կազմում է 43 359 լարի, կամ 8.9%:
Մունիցիպալիտետը խնայել է ևս 42 000 լարի նախագծային և նախահաշվային փաստաթղթերի պատրաստման մրցույթում։ 150 000 լարի նախնական գնի դեպքում 108 000 լարի գնով մրցույթը հաղթել է«Արկ-Դիզայն Գրուպ» ՍՊԸ-ն: Այսպիսով, խնայողությունը կազմել է 28%:
Գյուղերում փողոցային լուսավորության տեղադրման մրցույթներից խնայվել է 35 887 լարի: Մրցույթը հաղթել է Զեբուր Աբուլաձեն՝ առաջարկելով 143 550 լարի՝ հատկացված 179 437 լարիի դիմաց: Այսպիսով, խնայողությունը կազմել է 20%:
Նշենք, որ զգալի նվազեցման (ավելի քան 20%) դեպքում ընկերությունը պետք է ներկայացնի փորձագիտական եզրակացություն կազմակերպության կողմից առաջարկվող գումարով աշխատանքները կատարելու հնարավորության վերաբերյալ:



