Վրաստանում ձերբակալվել է տղամարդ, որը շանտաժի է ենթարկել 14-ամյա դպրոցական աղջկան ինտիմ լուսանկարներով: Այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը նամակագրվել է անչափահասի հետ կեղծ Instagram-ի էջից՝ ուղարկելով նրան ինտիմ նյութեր։ Հարկադրանքի արդյուքում նա ձեռք է բերել աղջկա նմանատիպ լուսանկարներ և տեսանյութեր։ Սպառնալով տարածել դրանք՝ տղամարդը հարկադրել է աղջկան ավելի ու ավելի շատ ձայնագրություններ ուղարկել իրեն, նաև շփում պահպանել իր հետ։
Բացի սպառնալիքից, նա նաև դիմել է կաշառքի՝ պարբերաբար գումար փոխանցելով անչափահասի և նրա հետ կապված անձանց հաշվին։
Ինչ-որ պահի դպրոցական աղջիկը չի կարողացել դիմանալ ճնշմանը և մարմնական վնասվածք է հասցրել իրեն։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել անձնական գաղտնիքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և օգտագործման, ինչպես նաև 16 տարեկանից փոքր անձի նկատմամբ անպարկեշտ հարձակման համար։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև ինը տարի ազատազրկմամբ։ Դատախազությունը դատարանից խնդրում է մեղադրյալին պահել կալանքի տակ մինչև քննության ավարտը։



