նորություններ 19 Դեկտեմբերի, 2025 • 2026 թվականի հունվարի 1-ից վարորդները կտուգանվեն ավելորդ աղմուկի համար

Վրաստանում 2026 թվականի հունվարի 1-ից վարորդները կտուգանվեն ավելորդ աղմուկի համար։

Նոր տարուց ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների օրենսգրքի» այն նորմը, որի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցի վարումը, որի շահագործման ժամանակ առաջացած աղմուկը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված նորման, կհանգեցնի 100 լարիի չափով տուգանքի։

Կրկնության դեպքում տուգանքի չափը կկազմի 200 լարի, իսկ հաջորդ անգամ տրանսպորտային միջոցի վարորդը կտուգանվի 300 լարիով։ Նշված օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝