Ախալքալաքի թիվ 3 (վրացական) դպրոցը մասնակցում է Վրաստանում անցկացվող հանրահայտ «Ուղեղների պայքար» ինտելեկտուալ մրցույթին, որի եզրափակիչ փուլը տեղի է կունենա դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում։
Այս մասին Jnews-ը խոսել է դպրոցի 9-րդ դասարանի դասղեկ Մայա Դարբաիձեի հետ։ Նրա խոսքով՝ մրցույթի կազմակերպիչներն իրենք են կապ հաստատել դպրոցի հետ, իսկ մասնակցությունը կազմակերպվել է հենց աշակերտների ցանկությամբ։
«Մրցույթը առարկայական չէ, այն հիմնված է ընդհանուր գիտելիքների վրա։ Կան տարբեր տարիքային խմբեր՝ փոքրերի, միջինների և մեծերի։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է հինգ մասնակից», – նշում է Մայա Դարբաիձեն։
Մրցույթի առաջին փուլն անցկացվել է դպրոցական մակարդակով։ Այնուհետև հաղթող թիմերի արդյունքները հրապարակվում են առցանց հարթակում, որտեղ երևում է թիմերի անուններն ու վարկանիշերը։ Հաջորդ փուլերն անցկացվում են քաղաքային, ապա տարածաշրջանային մակարդակով, իսկ եզրափակիչը տեղի է կունենա Թբիլիսիում։
Այս պահին Ախալքալաքի վրացական դպրոցի աշակերտները պատրաստվում են մասնակցել մայրաքաղաքում կայանալիք մրցմանը։ Եզրափակիչ փուլ են անցել 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների թիմերը։ 9-րդ և 11-րդ դասարանների թիմերը համարվում են լիդեր թիմեր, ընդ որում՝ 11-րդ դասարանի թիմն արդեն երկրորդ անգամ դարձել է տարածաշրջանի առաջատար։
Մրցույթը մասնավոր նախաձեռնություն է, և մասնակիցները ստանում են տարբեր նվերներ։ Նախապատրաստման համար կազմակերպիչները կայքում տեղադրում են գրքեր և նյութեր, որոնք աշակերտները կարդում են։ Դպրոցում նշում են, որ դա զգալիորեն նպաստում է երեխաների գիտելիքների և հետաքրքրությունների զարգացմանը։
«Սա շատ լավ հնարավորություն է զարգացման համար։ Հարցերը միջազգային բնույթի են, ոչ միայն առարկայական, ինչը նոր և հետաքրքիր փորձ է երեխաների համար։ Բացի այդ, նրանք շփվում են այլ դպրոցների մասնակիցների հետ և պահպանում կապը», – ասում է դասղեկը։
Մրցույթին մասնակցությունը նպաստում է նաև թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը։ Չնայած ճանապարհային որոշ ծախսերին, դպրոցը միշտ պատրաստ է մասնակցել նման նախաձեռնություններին։
Դպրոցը մեծ ակնկալիքներ ունի և հույս ունի, որ թիմերը կզբաղեցնեն բարձր հորիզոնականներ։
Մասնակից թիմերը
9-րդ դասարան
-
Խմբապետ՝ Անատոլի Մացուկատով
-
Նիկոլոզ Քասրաշվիլի
-
Մարի Սեսաձե
-
Զուրա Բերիձե
-
Թամար Մելիքիձե
11-րդ դասարան
-
Խմբապետ՝ Մաթե Վախտանգիշվիլի
-
Թեկլա Թեթվաձե
-
Նիկա Վախտանգիշվիլի
-
Դաթա Իակոբաձե
-
Թոռնիկե Կաճկաճաշվիլի
7-րդ դասարան
-
Խմբապետ՝ Թամար Քասրաշվիլի
-
Անանո Լոնդարիձե
-
Գիորգի Լոնդարիձե
-
Թամար Խմալաձե
-
Սաբա Զարիձե
8-րդ դասարան
-
Խմբապետ՝ Մայա Զազաձե
-
Իլիա Քասրաշվիլի
-
Նելի Մղեբրիշվիլի
-
Անի Վեփխվիաշվիլի
-
Գիորգի Ալելիշվիլի




