«Երիտասարդական ձեռներեցություն գյուղի զարգացման համար» (RDYE) նախագծի II փուլն իրականացվում է «International Partnerships Austria»-ի ֆինանսավորմամբ և «Mercy Corps Georgia»-ի կողմից: Նախագծին աջակցում են SCapp միկրոֆինանսական կազմակերպությունն ու SOCAR Georgia Petroleum-ը:
Ծրագրի նպատակն է զարգացնել գյուղաբնակ մինչև 1800 երիտասարդի (18-35 տարեկան, այդ թվում՝ 50%-ը կանայք) ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծել նոր բիզնեսներ կամ ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցողները։ Մրցույթի հիման վրա ծրագիրը կընտրի և կաջակցի երիտասարդների կողմից ղեկավարվող առնվազն 65 արդեն իսկ գոյություն ունեցող կամ նոր գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բիզնեսների։
- Նախագիծն իրականացվում է 36 ամսվա ընթացքում (2025 թվականի հոկտեմբեր — 2028 թվականի սեպտեմբեր) և ընդգրկում է Վրաստանի 4 տարածաշրջանների 21 մունիցիպալիտետներ։
- Քվեմո Քարթլի՝ Ռուսթավի, Գարդաբանի, Մառնեուլի, Բոլնիսի, Թետրիծղարո, Ծալկա, Դմանիսի;
- Սամցխե-Ջավախեթի՝ Ադիգենի, Ախալցիխե, Ասպինձա, Բորժոմի, Ախալքալաք, Նինոծմինդա;
- Աջարիա՝ Քոբուլեթի, Խելվաչաուրի, Շուախևի, Կեդա, Խուլո;
- Գուրիա՝ Օզուրգեթի, Լանչխութի, Չոխատաուրի
Կոնտակտային տվյալներ.
📧 rdye@mercycorps.org
📞 +995 595 951 236
Մաղթում ենք հաջողություն։
Եթե ուզում եք մասնակցել այս ծրագրին, ապա գրանցվեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/gBoMw



