Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վրաստանում հրապարակվել են պրակտիկոս ուսուցիչների քննության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC)։
Քննությունների մասնակցած բոլոր ուսուցիչները կարող են տեսնել իրենց արդյունքները online.naec.ge կայքում։
Իր արդյունքն ստուգելու համար ուսուցիչը պետք է համապատասխան դաշտում մուտք գործի գրելով իր անձնական համարը և քննական քարտի վրա նշված ինը նիշանոց նույնականացման կոդը։
Գնահատման վերաբերյալ բողոքների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 19-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 18:00-ն՝ վերոնշյալ կայքի միջոցով։
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության որոշմամբ՝ ոչ վրացալեզու սեկտորի գործող ուսուցիչներին լրացուցիչ հնարավորություն է տրվել հաստատել իրենց առարկայական կոմպետենտությունը՝ ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու համար:
Կարդացեք նաև՝



