Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Վրաստանում դեկտեմբերի 19-ից մինչև 22-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Թբիլիսիում տեղումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է 8-10 աստիճանի սահմաններում։
«Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 2-ից 4 աստիճանի սահմաններում։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 14-ից 16 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստաֆոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի և Օզուրգեթի) սպասվում են տեղումներ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 13-ից 15 աստիճանի սահմաններում։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Չիատուրա, Սաչխերե, Խուլո և Ռիկոթի լեռնանցք) տեղումներ չեն սպասվում: Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 10-ից 12 աստիճանի սահմաններում:
Արևմտյան Վրաստանի բարձրավանդակներում (Մեստիա, Բախմարո) սպասվում են տեղումներ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 5-ից 7 աստիճանի սահմաններում։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի և Ցխինվալի) սպասվում են տեղումներ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 8-ից 10 աստիճանի սահմաններում։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 7-ից 9 աստիճանի սահմաններում։
Վրաստանի արևելյան լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի) սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կտատանվի 6-ից 8 աստիճանի սահմաններում», — հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։



