Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիի ժամանակով ժամը 13:26-ին։
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մցխեթայի մոտ գտնվող Ձեգվի գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։



