Խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը։
Նոր ընտրական օրենսդրության հեղինակներն ու նախաձեռնողներն են՝ Արչիլ Գորդուլաձեն, Թորնիկե Չեիշվիլին, Ալեքսանդր Տաբատաձեն, Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնատամիշվիլին, Ալուդա Գուդուշաուրին, Թենգիզ Շարմանաշվիլին, Գուրամ Մաչարաշվիլին, Ակակի Ալադաշվիլին։
«Վրացական երազանքի» պատգամավորների կողմից առաջարկվող ընտրական օրենսդրության հիմնական նորամուծություններից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար այլևս բաց չեն լինի արտասահմանում գտնվող ընտրատեղամասերը։ Ինչպես մունիցիպալ ընտրությունները, խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցկացվեն միայն Վրաստանում։
Նույն նախագծի համաձայն՝ կուսակցությունը կունենա լիազորություններ առաջադրելու միայն կուսակցության անդամներին որպես թեկնածուներ թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքային ընտրություններում: Միայն նախաձեռնող խմբերը կկարողանան առաջադրել ոչ կուսակցական թեկնածուներ:
Բացի այդ, պարզաբանվում են ընտրատեղամասերում լուսանկարահանման և տեսանկարահանման կանոնները, ինչպես նաև փոփոխություններ են կատարվում ընտրության օրը շենքից հեռացման հետ կապված հարցերում: Ավելին, պարզեցվում է թեկնածուների գրանցման ընթացակարգը: Մասնավորապես, այլևս պարտադիր չի լինի գրանցման քարտեր ներկայացնելը:



